Արագածոտնի մարզում, Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի հատվածում, տեղի է ունեցել ավտոմեքենաների միջև բախում, որի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ երկու մարդ ստացել են վնասվածքներ։
Ճգնաժամային կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է ժամը 11։45-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական ջոկատից մեկ հրշեջ-փրկարարական ջոկատ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Փրկարարական ջոկատը հոսանքազրկել է վթարային մեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել վթարի գոտին և «VAZ» մակնիշի մյուս ուղևորին ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Վարորդը և մյուս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։