Թմրամիջոցների ներկրումը կազմակերպած անձանց ինքնությունը պարզվել է․ ձերբակալվել են 3 մարդ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օդային ճանապարհով Հայաստան ներմուծված 845 գրամ կոկաինի գործով ձերբակալվել է 3 մարդ։

Ներմուծման փաստը բացահայտվել է «Վիեննա-Երևան» չվերթով Հայաստան ժամանած Ռ․Դ․-ի քաղաքացու մոտ։ Նրա մարմնից դուրս են հայտնաբերվել կոկաինի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Քաղաքացուն ձերբակալվել է՝ թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական բաժինը հսկայական աշխատանք է իրականացրել՝ պարզելու թմրամիջոցների ներկրումը և դրանց հետագա իրացումը կազմակերպած անձանց ինքնությունը։ Ձերբակալվել են ևս երկու քաղաքացի, որոնց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։