ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով։
Այս որոշումը կկիրառվի բոլոր խնամքի կենտրոնների նկատմամբ, ինչը ներառում է երեխաների, տարեցների և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների խնամքի կենտրոններին, ինչպես նաև երեխաների ցերեկային կենտրոնների աշխատակիցներին։
Փոփոխությունը կմտնի ուժ ապրիլի 1-ից։ Սա նշանակում է, որ աշխատակիցները մայիս ամսվա աշխատավարձով կստանան պլյուս 30 տոկոսի բարձրացում։
Այս քայլը հնարավոր է դարձել բյուջետային կարգապահության և էֆեկտիվ կառավարման շնորհիվ։
Կարծում եմ, որ այս որոշումը կօգնի ավելի լավ պահպանել և բարելավել մեր խնամքի կենտրոնների աշխատակիցների մոտեցումը իրենց աշխատանքին։
Խոստանում եմ ամեն ինչ անել՝ խնամքի կենտրոնների աշխատանքային պայմանները և՛ աշխատակիցների, և՛ բարեկեցիկ խնամք ստացողների համար առավելագույնս բարելավելու համար։