Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս» միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար մեքենաների համար։
Այս որոշումը կայացվել է փետրվարի 2-ին տեղի ունեցած փակման ավելի քան երեք օր հետո։
Հարկ է նշել, որ բեռնատարների համար երթևեկությունը շարունակում է փակ մնալ։ Այս սահմանափակումը գործում է փետրվարի 1-ի օրվանից։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը միակ ցամաքային ճանապարհն է, որով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ։