Հայաստանում ամենաշոգ Վարդավառը գրանցվել է 2011 թվականի հուլիսի 31-ին։ Այդ օրը Երևանում ջերմաստիճանը հասել է +40.8 °C-ի նշագիծ, իսկ Հայաստանի պատմության մեջ դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43.7 °C, գրանցվել է Մեղրի քաղաքում։ Այս տեղեկությունը հրապարակել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Վերջին 19 տարվա ընթացքում Վարդավառը ամենաշուտը նշվել է 2008 թվականի հունիսի 29-ին, իսկ ամենաուշը՝ 2011 թվականի հուլիսի 31-ին։ Այս տարի, 2024 թվականին, տոնը նշվեց հուլիսի 22-ին, երբ Երևանում ջերմաստիճանը կազմում էր ընդամենը +30.0 °C։
Հիշեցնենք, որ Վարդավառը հայկական մշակույթի և հավատալիությունների կարևոր մաս է։ Այն ծագումով հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի հետ։ Հուլիս ամսին, հացահատիկի հավաքից հետո, հասկի փնջեր և խրձեր էին տեղափոխում մեհյանները՝ շնորհակալություն հայտնելով դաշտերը հովանավորող աստվածներին։ Ջրերի ոգիներին զոհաբերություններ էին անում՝ մեծարելով ջուրը, որը դաշտային աշխատանքների համար անփոխարինելի էր։