«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստ

Այսօր տեղի է ունեցել «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ, որոնք քննարկել են «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և մի քանի առանցքային խնդիրներ։

Խոսքը եղել է երաշխավորված խաղաղության, տնտեսության զարգացման, գյուղատնտեսության, երիտասարդության և թմրամոլության դեմ պայքարի անհրաժեշտության մասին։

Իմ հայտարարությունից հետո, երբ ես նշել եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագիրը կդառնա քաղաքական, հանրային «Նոյյան տապան», որտեղ կհավաքվեն բոլոր հետաքրքիր առաջարկներն ու լուծումները, այս նիստը դարձավ այդ գաղափարի գործնական իրագործումը։

«Վստահաբար կարելի է ասել, որ «Առաջարկ Հայաստանին» վերկուսակցական նախագիծն այսօր արդեն ձևավորվում է որպես համախմբման կարևոր հարթակ՝ միավորելով մասնագիտական ներուժն ու փորձը մեկ նպատակի շուրջ։ Սա տարածք է, որտեղ տարբեր ոլորտների մարդիկ խոսում են մեկ լեզվով՝ համատեղ ջանքերով լուծումներ գտնելու ու միասնականության գաղափարով»,– նշել եմ ես։

Այս նախագծին արդեն միացել են «Մայր Հայաստան» դաշինքը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը և «Միասին» շարժումը։