Լուրը ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացման մասին ապատեղեկություն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը հավանություն տալու մասին շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այդ նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ։ Նման հրապարակումների հեղինակ Օկայ Դեմփրեյը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և ընտրական գործընթացներին ընդառաջ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Հիշեցնենք, որ ԼԳԲՏ համայնքի շքերթի մասին լուրը տարածել էին թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները։