Իրավապահները բնակարանի խուզարկությունից հետո առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը

Այսօր ավարտվել է «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունը։

Ինչպես հայտնի դարձավ, Երվանդ Բոզոյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Նա ձերբակալված չէ և նրա դեմ մեղադրանք չի առաջադրվել։

Պաշտպան Սվետլանա Մկրտչյանը նշեց, որ գործի մանրամասները չի կարող հայտնել՝ նախաքննական գաղտնիքի պահանջներով պայմանավորված։

Առավոտյան կատարված բնակարանի խուզարկության ընթացքում քննիչները առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Հիշեցնենք, որ իրավապահ մարմինները առավոտյան կատարել են Երվանդ Բոզոյանի բնակարանում քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ։