Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել է երիտասարդի մարմին։
Իրավապահ մարմինները մահացածի մարմինը հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը գտնվում էր գերեզմանատան տարածքում։ Տղայի մարմինը գտնվել է վարորդի կողքի նստատեղին։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների խոսքով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ էր, որը այցելել էր հարազատի շիրիմին։
Դատաբժշկական հետազոտության նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։