Գառնի համայնքում անցկացրած նախընտրական քարոզարշավի ժամանակ ես հայտարարեցի, որ Հայաստանը կունենա այլընտրանք։
«ՀՀ բոլոր ղեկավարները երկիրը դրել են մի վիճակի մեջ, որ Հայաստանը չունենա այլընտրանք, ժողովուրդը չունենա այլընտրանք։ Այսօր ես ուրախ ու հպարտ եմ, որ մեր, իմ գործունեության արդյունքում հայ ժողովուրդն ունենալու է այլընտրանք ամեն հարցում՝ ճանապարհների, արտաքին հարաբերություններ հարցերում։ Չունենալ այլընտրանք, նշանակում է լինել թակարդում։ Հայ ժողովուրդը նաև պետք է ունենա այլընտրանք՝ լինել Եվրամիության, թե ԵԱՏՄ-ի կազմում։ Դա հզորն է որոշելու, իսկ ո՞վ է հզորը, հզորը ՀՀ քաղաքացին է»,– ասացի ես։
Այս համատեքստում անտրամաբանական է Հայաստանին սպառնալ գների թանկացմամբ։ Ինչևէ սպառնալիքի դեպքում մենք կունենանք այնպիսի ֆինանսական հզորություն, որ դա մեզ համար շատ թանկ չի թվա։
Ես ընդգծեցի, որ Հայաստանն այսօր դառնում է խաղաղության խաչմերուկ, ինչը նշանակում է, որ երկիրը կդառնա ոչ թե հազարների կամ միլիոնների, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր։ Մենք այլևս կուչ եկած, պլեճին կակա ասող պետությունն ու ժողովուրդը չենք։ Մենք այսօր պետություն ենք, որն ի վիճակի է կառուցելու իր բարեկեցությունը։
Հիշեցնեմ, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա։