Հայաստանի երկու ձկնաբուծական ընկերություն ստացել են Ռուսաստան ներմուծելու թույլտվություն

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ մայիսի 21-ից 27-ը իրականացված համատեղ ստուգումների արդյունքում Ռուսաստանի Դաշնություն ներմուծելու թույլտվություն է ստացել երկու հայկական ձկնաբուծական ընկերություն։

ՀՀ տեսչական մարմինը և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) ստուգումներ են իրականացրել հայաստանյան 4 ձեռնարկությունում։

«ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան թույլատրվել է։

Մյուս երկու ձեռնարկությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։

Ստուգումները կազմակերպվել են այն բանից հետո, երբ Ռոսսելխոզնադզորը կասկածներ էր հայտնել, որ Հայաստանից ներմուծվող որոշ ձկնամթերքը ոչ հայկական ծագում ունի, և որոշեց ուժեղացնել վերահսկողությունը։ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն այդ կապակցությամբ նշել էր, որ առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։