ՌԴ և ՀՀ վարչապետները հեռախոսով զրուցել են

Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները հեռախոսով զրուցել են։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը։

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր, որ հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան և կլուծեն բոլոր ընթացիկ հարցերը։ Հունիսի 29-ին նա հայտարարել էր, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։