Հայկական վավերագրական կինոն՝ համաշխարհային ճանաչման ճանապարհին

Եվրոպայում, երբ ֆիլմացանկերում տեսնում են հայկական վավերագրություն, այժմ կարելի է վստահ լինել, որ այն որակյալ կլինի։ Սա վերջին տարիների բոլորիս քրտնաջան աշխատանքի արդյունքն է և շատ լուրջ հայտ։

Համաշխարհային հարթակում հայկական վավերագրությունն այսօր ունի ակնառու կնոջ դեմք։ Իմ կարծիքով՝ դա պատահական չէ, քանի որ կանայք ավելի խիզախ են և ավելի հեշտությամբ կարողանում են անկեղծանալ։

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ապրվող էմոցիաները այնպիսին են, որ ուրիշ ոչ մի տեղ չես կարողանա ապրել։ Երբ չգիտես՝ ուր ես գնում, շատ հեշտ է խիզախ լինելը։

Անդրադառնալով Հայաստանի նկատմամբ միջազգային հետաքրքրությանը՝ պետք է նշեմ, որ միջազգային հասարակությունը հետաքրքրված է ոչ թե անցյալով, այլ ներկայությամբ։ Մեզ ասում են՝ ձեր անցյալը գիտենք, ցույց տվեք՝ հիմա ինչ խնդիրներ ունեք, հիմա ինչ կյանքով եք ապրում։ Թայվանում մարդիկ ասում էին՝ մենք չգիտենք՝ որտեղ է Հայաստանը, բայց զգում ենք այդ մարդկանց ցավը։

Իմ համոզմամբ՝ հայկական իրականության նույնիսկ ամենափոքր պատմությունները կարող են հետաքրքրել ամբողջ աշխարհին, եթե դրանք պատմվում են ազնիվ, հեղինակային լեզվով։