Հայաստանում գրանցվել է երկրաշարժ

Այսօր՝ մարտի 24-ին, տեղական ժամանակով 14:10-ին, Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Մարտունի քաղաքի մոտակայքում, գրանցվել է երկրաշարժ։

ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումը եղել է 2.7 մագնիտուդով։ Օջախը գտնվում է երկրի մակերևույթից 10 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք։

Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։ 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։