Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություններ, որոնք վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է տեսանյութ, որի մեջ ներառված են ձայնագրություններ, որոնք, կոմիտեի պնդմամբ, վերաբերում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի և պատերազմի մասնակիցների միջև տեղի ունեցած հանդիպմանը։

Հրապարակված տեսանյութի մեջ կադրեր են, որոնք պատկերում են Նարեկ Կարապետյանի և մի խումբ մարդկանց հանդիպումը։ Այս կադրերին հաջորդում են ձայնագրություններ, որոնցում խոսվում է միմյանց գումար փոխանցելու մասին՝ ճանապարհածախսը փոխհատուցելու նպատակով։

Մեկ այլ ձայնագրությունում անդրադարձ է կատարվում հայտնի հետախույզ Արթուր Ավանեսյանին, որը նաև հայտնի է որպես «Կանդազ»։ Ձայնագրության մեջ նշվում է, որ նրան կալանավորել են 1991 թվականին կատարված սպանության համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին։ Նրան ձերբակալել են ըստ կասկածանքի՝ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կապակցությամբ։ Ապրիլի 28-ին Արթուր Ավանեսյանը կալանավորվել է 2 ամսով։ Նա գտնվում է «Վարդաշեն» Քրեակատարման Կենտրոնում, և նրա կալանքի վերաբերյալ բողոք է ներկայացվել վերաքննիչ դատարան։