Հայաստանը Ռուսաստանից ստանում է 3,9 մլրդ դոլար փոխանցումներ և ապրանքներ շուկայականից ցածր գներով

Հայաստանի քաղաքացիները աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում առանց որևէ սահմանափակման՝ չունենալով քվոտաներ, արտոնագրեր կամ աշխատանքի թույլտվություններ։ Նրանք օգտվում են հավասար պայմաններով՝ բժշկական, կենսաթոշակային և սոցիալական ապահովություն ստանալու իրավունքով։

Այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում։ Ըստ այդ կառույցի տվյալների՝ 2025 թվականին հայաստանցիների Ռուսաստանից հայրենիք փոխանցած գումարը կազմել է գրեթե 3,9 մլրդ դոլար։ Այս գումարը կազմում է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումների ընդհանուր ծավալի գրեթե երկու երրորդը և Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը։

Ռուսաստանը Հայաստանին ապրանքներ է մատակարարում շուկայական գների համեմատությամբ երեք անգամ ցածր գներով։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ զբաղեցնում է առաջին տեղը՝ իր մասնաբաժինը կազմելով 36%։

Ըստ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ Ռուսաստանը Հայաստանին մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութեր և բենզին։ Նա նաև նշել է, որ Հայաստանը Ռուսաստան է մատակարարում իր գյուղատնտեսական արտադրանքի մինչև 98%-ը և թունդ ալկոհոլի արտահանման 78%-ը։