Ընտրակաշառքի գործով խուզարկություններ են անցկացվել Սյունիքի մարզում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ իր ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ, որոնք վերաբերում են ընտրակաշառքի դեպքի։

Հետաքննության կենտրոնում է գտնվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գորիսի տարածքային պատասխանատուն։ Ըստ կոմիտեի տեղեկությունների՝ նա կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների հետ պայմանավորվել է և նրանց տվել է ընտրակաշառք։

Բացի այդ, հրապարակվել է ձայնագրություն, որում նշվում է, որ նախընտրական գործընթացներում ներգրավված է եղել նաև ոմն Տիգրանը, որի համար պահանջվել է գումար՝ ընտրողներ հավաքագրելու նպատակով։ Ըստ կոմիտեի պնդման՝ ընտրողներին քվեների դիմաց խոստացվել է նաև բժշկական ծախսերի փոխհատուցում։

Գործով նախաքննությունը շարունակվում է։