ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է հայտարարություն, որում նշվում է ընտրակաշառքի նոր սխեմայի բացահայտման մասին, որի մեջ ներգրավված է եղել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
Ըստ կոմիտեի՝ պատգամավորի թեկնածուն օգտվել է իրեն հատկացված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու իրավունքից՝ ոչ թե ժողովրդավարական գործընթացների ապահովման համար, այլ իր քաղաքական շահերը կատարելու նպատակով։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրկված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձերբակալվել են մի քանի անձ, և կատարվել են խուզարկություններ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, ինչի արդյունքում մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց կուսակցության ընտրական ցուցակը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկը չի լինի։