Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։

Ավելի վաղ ՀՀ դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սասուն Բադոյանի, Աշոտ Սահակյանի և Արթուր Աբրահամյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ որոշումների կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը։ Կրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։