Մայր աթոռը շարունակելու է ջանքերը գերեվարված հայերին ազատ արձակելու համար

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը խոր ցավով է ընդունել Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացած դատավճիռները։

Մեր հայտնի դարձած հայտարարության համաձայն՝ Մայր աթոռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և հայրենիք վերադարձի։

Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող դատավարության արդյունքում ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։