Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությամբ։ Այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը Ազգային Ժողովում լրագրողների հետ կատարած զրույցի ընթացքում։
«Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակմամբ։ Առաջիկայում շփումներ կլինեն»,– նշեց դիվանագետը՝ պատասխանելով հարցին՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների մասին։
Ինչ վերաբերում է առանձին հանդիպումներին, ապա Սաֆարյանը նշեց, որ եթե նման հանդիպումներ կլինեն, անպայման կտեղեկացվի։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտունիում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա նշել էր, որ հունիսի 1-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, հանդիպում կունենան և կլուծեն բոլոր ընթացիկ հարցերը։ Սակայն հունիսի 29-ին նա հայտարարեց, որ Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել։