Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է երկրի տասը լավագույն տղամարդ շախմատիստի և տասը շախմատիստուհու ցանկը, որը կգործի 2026 թվականի հուլիսի 1-ից։
Տղամարդկանց ցանկը
Տղամարդկանց շարքում առաջին տեղում է Հայկ Մարտիրոսյանը, որի վարկանիշը կազմում է 2653 միավոր։ Թոփ տասնյակում են նաև Շանթ Սարգսյանը (2646), Արամ Հակոբյանը (2638), Ռոբերտ Հովհաննիսյանը (2628), Սամվել Տեր-Սահակյանը (2613), Գաբրիել Սարգսյանը (2610), Սերգեյ Մովսիսյանը (2594), Մանուէլ Պետրոսյանը (2574), Զավեն Անդրիասյանը (2538) և Տիգրան Պետրոսյանը (2522)։
Կանանց ցանկը
Կանանց շարքում առաջատարը Էլինա Դանիելյանն է (2382)։ Նրան հաջորդում են Լիլիթ Մկրտչյանը (2360), Մարիամ Մկրտչյանը (2353), Լիլիթ Գաբոյանը (2292), Պոլինա Կոբակն է (2223), Մարիա Գևորգյանը (2214), Աննա Խաչատրյանը (2193), Սուսաննա Գաբոյանը (2182), Անի Ավետիսյանը (2120) և Սիրանուշ Անդրիասյանը (2114)։