Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվեց երկու ամսով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է երկու ամսով։

Առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի նախկին տեղակալ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 426-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու համար, և 46-427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելուն դրդելու համար։

Այլ հարցի առնչությամբ, Ռոման Ջավադյանի նկատմամբ էլ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։

Էդիկ Մալոյանը նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր է։