Գորիսի շրջանում գայլի հարձակման հետևանքով վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ երեխա

Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում տեղի ունեցած մի ողբերգական դեպքի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ։ Դրանց շարքում է նաև 2 տարեկան երեխա։

Ինչպես հայտնի դարձավ, գայլը հարձակվել է գյուղի բնակիչների վրա։ Դեպքի վայր է անմիջապես մեկնել փրկարարական ծառայությունների և էկոպարեկների միացյալ խումբ։ Ներկայումս իրականացվում են ինտենսիվ որոնողական աշխատանքներ՝ նպատակ ունենալով հայտնաբերել և վնասազերծել գայլերի խմբին։