Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականը հաջողությամբ ավարտեց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության խմբային փուլը և դուրս է եկել եզրափակիչ։
Մեր թիմը խմբային փուլի ընթացքում ցուցաբերեց անզուգական վերելք՝ հաղթանակներ տարելով բոլոր հինգ խաղերում։ Առաջին խաղում մենք հաղթեցինք Անդորրայի հավաքականին՝ 98:62 հաշվով։ Երկրորդ խաղում Ջիբրալթարի թիմին ջախջախեցինք 109:56 հաշվով։ Երրորդ խաղում 97:90 հաշվով հաղթեցինք Մալթայի հավաքականին։ Խմբային փուլի վերջին խաղում մեր պատանի բասկետբոլիստները 110:78 հաշվով վստահ հաղթանակ տարան Մոնակոյի հավաքականի նկատմամբ։
Այս հաջողությունից հետո թիմը հանդիպեց Մոլդովայի հավաքականին և հաղթեց 82:66 հաշվով՝ ապահովելով իր տեղը եզրափակիչում։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձավ Էնթոնի Սարգսյանը, որը ցուցաբերեց 34 արդյունավետության գործակց (EFF)՝ գրանցելով 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։
Եզրափակիչում մեր թիմի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։ Խաղը տեղի կունենա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։