ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան։ Այս մասին նա հայտնել է իր սոցցանցային էջում։
Վարչապետը ժամանել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։
Օդանավակայանում վարչապետին դիմավորել են ազգային ավանդույթին համապատասխան՝ աղուհացով։
Եկատերինբուրգում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի միջև հանդիպում։