Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալների համաձայն՝ վեց ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 1 041 598 մարդ։ Սա 134 463-ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, որը կազմում էր 907 135 զբոսաշրջիկ։
Այս տարվա հունիսին Հայաստան այցելել է 216 214 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցելությունների թիվը եղել է 215 253։
Հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։