ՀՀ վարչական դատարանը ճանաչել է անվավեր ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշումը Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցնելու մասին

ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը, որով միաժամանակ նախազգուշացում էր հայտարարվել և լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցվել։

Այս մասին իմ ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։

Հիշեցնեմ, որ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովի շենքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև վեճ էր բռնկվել։ Այդ դեպքից հետո Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի որոշմամբ Վահե Մակարյանի հավատարմագրումը դադարեցվել էր։

Ինչպես նախկինում հայտնել էի, 2024 թվականի նոյեմբերի 7-ին ես դիմել էի Դավիթ Առաքելյանին՝ խնդրելով տրամադրել տեսախցիկների տեսաձայնագրությունները, որոնք արձանագրել են այդ դեպքի մանրամասները։ Եթե դա անհնարին լիներ, ես խնդրել էի պահպանել այդ տեսաձայնագրությունները իրավական գործընթացների համար առնվազն մեկ տարի։