Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և ռազմավարական կապերի զարգացմանը նպաստելու իրենց պատրաստակամությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ՝ ընդգծելով խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը վշտակցում է Իրանի ժողովրդին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։ Փեզեշքիանը նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթելու առթիվ։