Ռուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակ է ուղարկել Հայաստան Ադրբեջանի տարածքով

Հունիսի 28-ի 770 տոննա ցորենի խմբաքանակից հետո, Ռուսաստանը հացահատիկի հերթական խմբաքանակ է ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։

Ըստ տեղեկությունների՝ այս անգամ Հայաստան է ներմուծվել 976 տոննա ցորեն։

Ադրբեջանը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին վերացրել էր Հայաստանի համար բեռների տարանցման արգելքը։ Դրանից ի վեր, Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է արտահանվել ավելի քան 35 հազար տոննա ցորեն, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, ինչպես նաև 414 տոննա անտրացիտ տեսակի ածուխ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։