Խոսրով Հարությունյանը. Ռուս-հայկական հարաբերությունների վերաիմաստավորման անհրաժեշտության մասին

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, իմ կարծիքով, երկար ժամանակ կպահպանվի։ Ռուսական կողմը, անշուշտ, կփորձի հասնել նրան, որ Հայաստանի ղեկավարությունը վերջապես ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև։

Այսօրվա իրականությունն այն է, որ երկու երկրներն էլ կանգնած են իրենց հարաբերությունները վերաիմաստավորելու անհրաժեշտության առջև։ Այս վերաիմաստավորումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր պայմանները։

Ես համոզված եմ, որ եթե այդ վերաիմաստավորումը չկատարվի, բացասական հետևանքներ կլինեն և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար։ Ռուսաստանը, Հայաստանից հեռանալով, կկորցնի իր ազդեցությունը հսկայական տարածաշրջանում։

Հայաստանի դերը Ռուսաստանի համար չափազանց կարևոր է։ Այն իր աշխարհագրական դիրքով հանդիսանում է թյուրքական աշխարհի երկրների միջև կապող օղակ։ Այդ դերը, իմ կարծիքով, Ռուսաստանի համար նույնքան կարևոր է, որքան Իրանի համար է Հորմուզի նեղուցը։

Այսպիսով, երկու երկրների շահերն են պահանջում, որ հարաբերությունները զարգանան նոր, ռազմավարական մոտեցմամբ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր իրողությունները։