Արամայիս Գևորգյանի ընտանիքը վարկով տուն էր գնել Արտիմետում՝ տեղահանվելուց հետո

Հունիսի 2-ի առավոտյան Կապանում կախված վիճակում հայտնաբերված զինծառայող Արամայիս Գևորգյանը 2023 թվականից ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Արտիմետ համայնքում։

Ըստ Արտիմետ համայնքի վարչական ղեկավար Հենրիկ Միրզախանյանի տեղեկացման՝ Գևորգյանի ընտանիքը «նորմալ, խելոք» է, որը աշխատում է և ապրում իր կյանքը։ Նրանք տեղահանվելուց հետո վարկի միջոցով տուն էին գնել Արտիմետում։

«Արամայիսը ընտանիքի միակ տղան էր, իրենից մեծ 2 քույր ունի»,- նշել է Հենրիկ Միրզախանյանը։

Համայնքի ղեկավարը չի կարողացել բացատրել, թե ինչ հանգամանքներ կարող են հանգեցրել զինծառայողի ինքնասպանության։ Նա նաև հավելել է, որ մինչև զորակոչվելը Արամայիսը սովորել է դպրոցում, սակայն դեռ չէր որոշել իր ապագա մասնագիտությունը։

Գևորգյանի դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն։