ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի դրոշը պետք է տեղադրվի երկրի բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ։
Այս առաջարկը ծնվել է իմ քարոզարշավի ընթացքում՝ շրջագայելով Հայաստանի տարբեր համայնքներում։ Ազգային ինքնագիտակցության բարձրացման և միասնական պետական միջավայրի ստեղծման հիմնական նպատակով առաջարկվում է ՀՀ համայնքների բոլոր բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ՝ վարչական շրջաններում, տեղադրված լինի ՀՀ դրոշը։
Նախագծի շրջանակում նախատեսվում է սահմանել դրա վերաբերյալ մեկ միասնական կարգ։ Ներկայում ոչ միայն դրոշի տեղադրման, այլև դրա գույների վերաբերյալ ինդեքսավորված կարգ կամ կոդավորում չկա։ Այս հարցի վերաբերյալ որոշումներ կկայացվեն հետագայում։
Ալխաս Ղազարյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցը շրջանառության մեջ են դրել։ Նախագիծը հանձնաժողովում հավանության արժանացել է։