ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 19:05-ին գրանցել է երկրաշարժ։
Սեյսմը տեղի է ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս։ Օջախի խորությունը կազմել է 10 կմ, մագնիտուդը՝ 2,4։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 3 բալով։
Տավուշի մարզի Իջևան քաղաքում, ինչպես նաև Աչաջուր, Խաշթառակ և Սևքար գյուղերում, երկրաշարժը զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ։