Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին՝ «Արմենին պետք էր զրկել ազատությունից»

ՀՀԿ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով ընթացող դատական որոշումները, իմ կարծիքով, ունեն բացահայտ քաղաքական բնույթ։

Առավոտյան հրապարակվել էր, որ դատարանը երկարաձգել է Աշոտյանի կալանքը։ Սա, սակայն, զարմանալի որոշում չէ։ Ես դատարանը որակում եմ որպես «փաշինյանական»։

Իմ տեսակետով, բոլոր այն հանգամանքները, որոնք ներկայացվում են որպես Արմեն Աշոտյանին վերագրվող հանցանքներ, ոչ մի ձևով գոյություն չունեն, ոչ մի առնչություն չեն ունենում իր հետ։ Միակ բանը, որը բանական մարդու մտքով անցնում է, դա այն է, որ իշխանությանը պետք էր, որ Արմենին զրկեն ազատությունից, և այդպես էլ արվել։ Մնացածը՝ այս գործի հետ կապված ցանկացած խոսելու բան, պարզապես գոյություն չունի։

Դատական նիստերում, անկախ նրանից, թե որքանով հիմնավորված և փաստարկված են ներկայացնում փաստաբանները, և որքանով աղքատիկ են և անհիմն՝ քննչական մարմինների կողմից ներկայացվող մեղադրանքները, դատարանը, ցավոք, հաշվի չի առնում։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշում էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Ըստ կոմիտեի՝ նրանց վարույթ է հարուցվել շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման կասկածանքով։