Պետական կորպորացիա «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ ընկերությունը առայժմ հայկական կողմից վերջնական պատասխան չի ստացել Մեծամորի ատոմային էներգաբլոկի հետագա շահագործման հարցով։
«Առայժմ մենք հայկական կողմից վերջնական պատասխան չենք ստացել»,- նշել է նա։
Լիխաչովը նաև ընդգծել է, որ ցանկանում է, որ այս հարցը չթափանցի քաղաքական քննարկումների ոլորտ։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների շուրջ բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ։ Այս բանակցությունների արդյունքում կնքվել են համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր։
Դրան զուգահեռ, ռուսական կողմի հետ արդեն իսկ մեկնարկել են գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Այս հարցով համապատասխան համաձայնագիրը 2023 թվականին ստորագրել են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ Սերվիս» ընկերությունը։