Կապան–Խոտանան ճանապարհին հրդեհի հետևանքով այրվեց բեռնատար և մի քանի ավտոմեքենա

Այսօր, հուլիսի 4-ին, Սյունիքի մարզի Կապան–Խոտանան ավտոճանապարհին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվեց բեռնատար ավտոմեքենա, որը տեղափոխում էր ավտոմեքենաներ։

ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ ստացել է ժամը 13։40-ի սահմաններում։ Դեպքի վայր է անմիջապես մեկնում է Կապանի հրշեջ–փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են բեռնատարը և 5 ավտոմեքենա, մյուս 3-ը՝ մասամբ։

Կապանի ոստիկանության բաժնում պարզվում են վարորդի և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունները, ինչպես նաև դեպքի հանգամանքները։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։