Հայաստանի դեսպանը համատեղության կարգով կծառայի նաև Պակիստանում

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը համատեղության կարգով նշանակվել է Պակիստանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Համաձայն հրամանագրի՝ դեսպանի նստավայրը կլինի Աբու Դաբիում։

Կարեն Գրիգորյանը ԱՄԷ–ում իր դեսպանական պաշտոնը ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին։