ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանից ծիրանի ներմուծումը դադարեցնելու մասին որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունը։
Ըստ մեր տեղեկացումների՝ նման որոշումներ կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից՝ պաշտոնական ծանուցում տրամադրելով մյուս երկրի համապատասխան կառույցին։ Դեպի Ռուսաստան ծիրանի ներմուծման հետ կապված որոշումների մասին մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել ՌԴ-ի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»)։
Այդ պատճառով՝ մենք հորդորում ենք քաղաքացիներին և լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն և հիմնվել միայն պաշտոնական աղբյուրների տեղեկատվության վրա։