Այսօր, Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցմամբ արդեն իսկ ուղարկվել է կարբամիդով երկու և ալյուրով մեկ վագոն։
Ընդհանուր առմամբ, մինչ օրս Ադրբեջանով Ռուսաստանից Հայաստան է տարանցվել ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Բացի այդ, Ադրբեջանից տարանցմամբ Հայաստան է արտահանվում նաև նավթամթերք։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ ավելի քան 10 հազար տոննա դիզվառելիք, 979 տոննա AI-92 տեսակի բենզին և 2 955 տոննա AI-95 տեսակի բենզին են արտահանվել։