Արմավիրի մարզում այս առավոտ վաղ ժամին ոստիկանության և Քննչական կոմիտեի կողմից լայնամասշտաբ խուզարկությունների շարք է սկսվել։
Իրավապահ մարմինները զենք-զինամթերք են փնտրում։ Խուզարկությունները տեղի են ունենում մարզի տարբեր հասցեներում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին իրականացվում են ավելի քան 20 խուզարկություն։
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել։