Գայլի հարձակումից տուժածների վիճակը՝ ծանր և միջին ծանրության

Սյունիքի մարզում գայլերի հարձակման հետևանքով տուժածների միջև ծանր վիճակում գտնվողներ կան։ Գորիսի կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Դավիթ Մաշուրյանի տեղեկացմամբ՝ ծանր վիճակում գտնվող պացիենտի մարմնի վրա կան պատառոտված մասեր, իսկ դեմքի շրջանում՝ վնասվածքներ։

Ավելի վաղ հաղորդումներում նշվում էր, որ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։ Հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ, որոնց թվում 2 տարեկան երեխա է։ Ըստ տեղեկությունների՝ երեխան տան բակում խաղալիս է եղել, երբ գայլը հարձակվել է։ Մյուս 5 պացիենտների վիճակը գնահատվում է որպես թեթև կամ միջին ծանրության։