«Մեր երգերը և մենք» նախագիծը կվերահանում է Վարդավառի ծեսական աշխարհը

«Մեր երգերը և մենք» նախագիծը, որը ոգեշնչված է Գագիկ Գինոսյանի գաղափարներով, շարունակում է իր կամավորական աշխատանքը՝ հայկական ավանդական մշակույթի հարուստ ժառանգությունը վերհանում և տարածելու համար։

Մեր մշակույթը բազմազան է, և դրա բաղադրիչները՝ երգերը, պարերը, ծեսերը և խաղերը, փոխկապակցված են։ Յուրաքանչյուրը առանց մյուսի կիսատ է։ Այդ պատճառով էլ մենք կարևորում ենք ավանդական երգն ու պարը, որոնք եղել են ժողովրդի կյանքի անբաժանելի մասը։ Յուրաքանչյուր մարդ, անկախ իր երաժշտական կրթությունից, կարող է դառնալ այդ ավանդույթների կրողն ու փոխանցողը։

Այս անգամ մեր բաց դասը նվիրված է Վարդավառի տոնին, որն ունի խորը իմաստ և հարուստ ծիսական համալիր։ Մենք կանդրադառնանք դրա բոլոր կողմերին՝ գիշերային խնձոր խորովելուց մինչև «Խնդումի ծառից» և անձրևաբեր տիկնիկների ծեսեր։

Մեր նպատակն է, որ մարդիկ, ովքեր ներկա են լինում մեր միջոցառումներին, ոչ թե պարզապես ունկնդիրներն են, այլ դառնում են ծեսի անմիջական մասնակիցները։ Այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ հաճախ զգում են լարվածություն և հեռու են բնականից, մենք փորձում ենք վերադարձնել այդ կապը։

Մենք բոլորին հրավիրում ենք միանալու մեզ՝ նշելու, սովորելու և պահպանելու մեր ակունքները։ Հուլիսի 10-ին՝ ժամը 19:30-ին, մենք կհանդիպենք ավանդական մշակույթի նվիրյալ Հարություն Փանոսյանենց բակում (Բայրոնի 4, 2/1, 6 շենքերի ներքին բակ)։