ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություն է արել, որում սպառնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Փաշինյանը նշել է, որ Սամվել Կարապետյանը պետք է դատվի 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեմայի Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձի համար։ Նրա խոսքով՝ նման գործունեությունը, հատկապես այս պահին, անընդունելի է։
Վարչապետը նաև հստակ սպառնալիք է հնչեցրել՝ նշելով, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով չի կարողանալու լքել Հայաստանը։ Ըստ Փաշինյանի՝ Սամվել Կարապետյանը կգտնվի քրեակատարողական հիմնարկում՝ լրտեսության և փողերի լվացման հոդվածներով մեղադրվելու պատճառով։
Այս հայտարարությունը հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։